Իրանցի դիվանագետ. ԱՄՆ միակողմանի գործողությունների պայմաններում զարգացման ամսին հայտարարությունն անհիմն կարգախոս է
https://parstoday.ir/hy/news/iran-i145324-Իրանցի_դիվանագետ._ԱՄՆ_միակողմանի_գործողությունների_պայմաններում_զարգացման_ամսին_հայտարարությունն_անհիմն_կարգախոս_է
ՄԱԿ-ում Իրանի դիվանագետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների միակողմանի և անօրինական գործողությունները և այդ քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության պասիվությունը զարգացման վերաբերյալ հայտարարությունը վերածել են անհիմն կարգախոսիի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2021 04:23 Asia/Tehran
  • Իրանցի դիվանագետ. ԱՄՆ միակողմանի գործողությունների պայմաններում  զարգացման ամսին հայտարարությունն անհիմն կարգախոս է

ՄԱԿ-ում Իրանի դիվանագետը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների միակողմանի և անօրինական գործողությունները և այդ քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության պասիվությունը զարգացման վերաբերյալ հայտարարությունը վերածել են անհիմն կարգախոսիի:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի առաքելության խորհրդական  Ալի Հաջի Լարին, ուրբաթ օրը կայացածՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC)   նիստում հայտարարել է. «ԱՄՆ-ի միակողմանի հարկադրական գործողությունները, ներառյալ  զարգացող երկրների նկատմամբ անօրինական անօրինական պատժամիջոցների կիրառումը  և մյուս կողմից միջազգային հանրության անգործությունը, կայուն զարգացման մասին  կարգախոսի իմաստն աղավաղել են այն դարձնելով «որևէ մեկը չպետք է մնա զարգացումից»  ծիծաղելի ու անիմաստ կարգախոսի»:

Նա նշել է. «Կարգախոսը «ԴՆԹ»է և զարգացման հիմքը: Իսկ առանց դրա իրագործման, երկրների զարգացումը խթանելու ցանկացած ծրագիր ավելի շատ կատակ է հիշեցնում»:

ՄԱԿ-ում իրանական պատվիրակության խորհրդականը  միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել զարգացող երկրների դեմ կիրառված անօրինական   պատժամիջոցները  չեղարկելու ուղղությամբ, ընդգծելով, որ զարգացման իրավունքը մարդու անքակտելի իրավունքն է: