Ռուսաստանում Իրանի դեսպան. Եվրասիական միությունը կարևոր և հեռանկարային միություն է ներդրման համար
Ռուսաստանում Իրանի դեսպանն ասել է.«Եվրասիական միությունը կարևոր և հեռանկարային միություն է տնտեսական ակտիվիստների համար»:
ԻՍՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ասել է.«Իրանի և Եվրասիական միության միջև արտոնյալ առևտրային համաձայնագիրը ձեռք է բերվել երկու կողմերի երկար բանակցությունների և ջանքերի արդյունքում և էական ազդեցություն է ունեցել Իրանի և այս միության անդամ երկրների միջև առևտրափոխանակումների ծավալների ավելացման վրա»:
Անդրադառնալով լոգիստիկական ոլորտում Իրանի ջանքերին, Ջալալին ասել է.«Իրանը կարող է տարածաշրջանային միջանցքների միջոցով հեշտացնել առևտուրը Եվրասիական երկրների համար»:
Կարևորելով դեպի Ադրբեջան, Հայաստան և Թուրքմենստան ռելսային ճանապարհները՝ որպես հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք միջանցքներ և միջանկյալ երթուղիներ, Ռուսաստանում Իրանի դեսպանը հույս է հայտնել, որ կվերականգնվեն այդ ռելսային ճանապարհները:
Ջալալին կարևորել է նաև Կասպից ծովի ճանապարհը հատկապես Ռուսաստանի և Ղազախստանի հետ ուղղակի առևտուրն ընդլայնելու համար:
«Եվրասիա» բացառիկ ցուցահանդեսը մեկնարկել է հուլիսի 9-ին՝ Թեհրանի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում: Ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչ հուլիսի 13-ը, կներկայացվեն Եվրասիական միության ընկերություններ, այդ թվում 30 ընկերություն Ռուսաստանից և ավելի քան 10 ընկերություն Հայաստանից:
Ցուցահանդեսին մասնակցած ընկերություններն ակտիվ գործունեություն են ծավալում բանկային և ֆինանսների, տեխնոլոգիաների փոխանցման, խոշոր գործարանների, պահեստների, նավահանգիստների, նավթային բաքերի արտադրության, նավաշինություն, պողպատի և ցեմենտի արտադրության ոլորտներում: