Իրանի Արաք քաղաքի պատմական բաղնիքն իրանական ճարտարապետության եզակի օրինակ է
Հուլիս 14, 2021 07:04 Asia/Tehran
Իրանի կենտրոնական նահանգի կենտրոն Արաքում չորս եղանակների համար նախատեսված բաղնիքն Իրանի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է:
Արաքի բաղնիքի շենքը համարվում է իրանական ճարտարապետության եզակի նմուշներից մեկը՝ շնորհիվ հատուկ զարդանխշերի, որմնանկարների և սալիկների:
Յոթ գույնանի սալիկները, խճանկարային սալիկները և մոզաիկներն ամենակարևոր զարդանախշերն են, որ զարդարում են բաղնիքի շենքը: Գեղարվեստական սալիկապատման միջոցով բաղնիքի պատերին պատկերված են մարդու, կենդանու և տարբեր ծաղիկների պատկերներ: