Զարիֆ. ԱՄՆ-ը ուրիշներին մեղադրելով առևանգման մեջ՝ թաքցնում է իր հանցավոր կապերը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հայտարարություններին, Վաշինգտոնին խորհուրդ է տվել խորհել իր իրավիճակի մասին, նախքան մյուսներին մեղադրելը:
Ուրբաթ օրը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Թվիթերում պատասխանել է Իրանին ԱՄՆ-ի կողմից վերջերս առաջադրված մեղադրանքին՝ անդրադառնալով Հայիթիի նախագահի սպանությանը ամերիկացի գործակալների ներգրավմանը և Վենեսուելայի նախագահի դեմ նման փորձին: Նա գրել է. <ԱՄՆ-ի հետ կապված զինված անձինք պատրաստվում են սպանել Վենեսուելայի և Հաիթիի ղեկավարներին ԱՄՆ հողի վրա, մինչդեռ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն թաքցնում է իր հանցավոր կապերը՝ մեղադրելով մյուսներին ծիծաղալի և մանկան առեւանգման գործողություններում>:
Զարիֆը նշեկ է. <Ուշադրություն դարձրեք ձեր իրավիճակին նախքան ուրիշներին մեղադրելը>:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարել է, որ դաշնային հետախուզական ծառայությունն ձախողել է ԻԻՀ փորձը՝ ԱՄՆ տարածքում «մի ակտիվիստ»-ի առևանգելու կապակացությամբ:
Թեհրանը Վաշինգտոնի մեղադրանքը որակել է «ծիծաղելի» և այն որակել որպես «իր այրված և արժեզրկված նշանակված անձանց հուսահատորեն վերակենդանացնելու» Վաշինգտոնի փորձի մի մասը: