Զարիֆ. ԱՄՆ-ը ուրիշներին մեղադրելով առևանգման մեջ՝ թաքցնում է իր հանցավոր կապերը
https://parstoday.ir/hy/news/iran-i145878-Զարիֆ._ԱՄՆ_ը_ուրիշներին_մեղադրելով_առևանգման_մեջ_թաքցնում_է_իր_հանցավոր_կապերը
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հայտարարություններին, Վաշինգտոնին խորհուրդ է տվել խորհել իր իրավիճակի մասին, նախքան մյուսներին մեղադրելը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 16, 2021 12:48 Asia/Tehran
  • Զարիֆ. ԱՄՆ-ը ուրիշներին մեղադրելով առևանգման մեջ՝ թաքցնում է իր հանցավոր կապերը

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարն ի պատասխան Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր հայտարարություններին, Վաշինգտոնին խորհուրդ է տվել խորհել իր իրավիճակի մասին, նախքան մյուսներին մեղադրելը:

Ուրբաթ օրը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Թվիթերում պատասխանել է Իրանին ԱՄՆ-ի կողմից վերջերս առաջադրված մեղադրանքին՝ անդրադառնալով Հայիթիի նախագահի սպանությանը ամերիկացի գործակալների ներգրավմանը և Վենեսուելայի նախագահի դեմ նման փորձին: Նա  գրել է. <ԱՄՆ-ի հետ կապված զինված անձինք պատրաստվում են սպանել Վենեսուելայի և Հաիթիի ղեկավարներին ԱՄՆ հողի վրա, մինչդեռ ԱՄՆ կառավարությունն ակտիվորեն թաքցնում է իր հանցավոր կապերը՝ մեղադրելով մյուսներին ծիծաղալի և մանկան առեւանգման գործողություններում>:

Զարիֆը նշեկ է. <Ուշադրություն դարձրեք ձեր իրավիճակին նախքան ուրիշներին մեղադրելը>:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը վերջերս հայտարարել է,  որ  դաշնային հետախուզական ծառայությունն ձախողել է ԻԻՀ փորձը՝ ԱՄՆ տարածքում «մի ակտիվիստ»-ի առևանգելու կապակացությամբ: 

Թեհրանը Վաշինգտոնի մեղադրանքը որակել է «ծիծաղելի» և այն որակել որպես «իր այրված և արժեզրկված նշանակված անձանց հուսահատորեն վերակենդանացնելու» Վաշինգտոնի փորձի մի մասը: