Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են արձանագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i146080-Իրանի_ռազմածովային_ուժերը_մեծ_առաջընթաց_են_արձանագրել
Business Insider- ը հաղորդել է, որ Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են գրանցել նավատորմը վերակառուցելու և արդիականացնելու հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 04:49 Asia/Tehran

Business Insider- ը հաղորդել է, որ Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են գրանցել նավատորմը վերակառուցելու և արդիականացնելու հարցում:

Ամերիկյան Business Insider լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իրանի ռազմածովային ուժերը մեծ առաջընթաց են գրանցել նավատորմը վերակառուցելու և արդիականացնելու հարցում և իրանական նավերը, տարբեր առաքելություններով մուտք են գործում օվկիանոսի ջրեր:

Հաղորդման մեջ նշվում է, որ «Մակրան»  և «Սահանդ» սուզանավերն Իրանի առաջին ռազմածովային նավերն են, որոնք մուտք են գործել Ատլանտյան օվկիանոս:

Ըստ այս հաղորդման, չնայած սահմանափակումներին, Իրանը ներքին մասնագետների նախագծերով կառուցել է մի շարք  նավեր, ներառյալ՝ չորս ֆրեգատ,  Սինա դասի արագ գրոհային նավ և առնվազն մեկ սուզանավ:

ԻՊԿ նավատորմը պաշտպանում է նաև Պարսից ծոցի անվտանգությունը:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և Իրանի իսլամական հանրապետության բանակի ռազմածովային ուժերը նույնպես համատեղ առաքելություն են իրականացնում հորմոզի նեղուցում:

ԻԻՀ  բանակի ռազմածովային ուժերը երկարաժամկետ նպատակներ ունեն օվկիանոսներում գտնվելու համար:

Ըստ  հաղորդման, Իրանի սպառազինական էմբարգոյի ավարտին,  Չինաստանի ու Ռուսաստանի հետ երկրի ռազմածովային համագործակցությունն ընդլայնվելու է: