Իրանի բոլոր միջուկային գործողությունները խաղաղանպատակ են
https://parstoday.ir/hy/news/iran-i146082-Իրանի_բոլոր_միջուկային_գործողությունները_խաղաղանպատակ_են
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է, որ երկրի բոլոր միջուկային գործողությունները խաղաղանպատակ են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2021 04:55 Asia/Tehran
  • Իրանի բոլոր միջուկային գործողությունները խաղաղանպատակ են

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի տեղակալը հայտարարել է, որ երկրի բոլոր միջուկային գործողությունները խաղաղանպատակ են:

Աբբաս Մոքթադային, Iran Press- ին տված հարցազրույցում ասել է.«ԻԻՀ միջուկային ծրագիրը խաղաղանպատակ է և ներառում է գործողություններ, որոնք բխում են Իրանի ազգային շահերից և ուղղված են գիտության և տեխնոլոգիայի զարգացմանը»:

Ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի և Իրանի սպառնալիքի վերաբերյալ Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների հայտարարություններին, Մոքթադային նշել է, որ Երուսաղեմի օկուպացիոն ռեժիմը իրավունք չունի խոսել Իրանի մասին:

Նա հավելել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տեղյակ է նրանց առջև ծառացած խոչընդոտների ու խնդիրներըի մասին և գիտի դրանց չափը»: