Ռոհանի. Իրանը մշտապես ցանկացել է ընդլայնել Լատինական Ամերիկայի երկրների հետ երկկողմ հարաբերությունները»
https://parstoday.ir/hy/news/iran-i146210-Ռոհանի._Իրանը_մշտապես_ցանկացել_է_ընդլայնել_Լատինական_Ամերիկայի_երկրների_հետ_երկկողմ_հարաբերությունները
Թեհրանում Բրազիլիայի նոր դեսպանի հավատարմագիրն ստանալու ժամանակ Իրանի նախագահը շեշտել է.«Իրանը մշտապես ցանկացել է ընդլայնել Լատինական Ամերիկայի երկրների հետ երկկողմ հարաբերությունները»»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2021 14:37 Asia/Tehran

Թեհրանում Բրազիլիայի նոր դեսպանի հավատարմագիրն ստանալու ժամանակ Իրանի նախագահը շեշտել է.«Իրանը մշտապես ցանկացել է ընդլայնել Լատինական Ամերիկայի երկրների հետ երկկողմ հարաբերությունները»»:

Թեհրանում Բրազիլիայի նոր դեսպան Լուդմար Գոնսալես դե Ագարիենտոյի հավատարմագիրն ստանալու ժամանակ, Իրանի նախագահ  Հասան Ռոհանին, Իրանի ու Բրազիլիայի հարաբերությունները լավ ու վաղեմի հարաբերություններ է որակել, ասելով.«Իրանը միշտ կամենում է ընդլայնել երկկողմ հարաբերությունները Լատինական Ամերիկայի երկրների այդ թվում՝ Բրազիլիայի հետ»:

Այս հանդիպման ընթացքում, անդրադառնալով տնտեսական և առևտրական հատկապես գյուղատնտեսական արտադրանքների փոխանակման ոլորտում երկու երկրի հարաբերություններին, Ռոհանին հավելել է.«Հարաբերությունների ընդլայնման համար բոլոր կարողությունների օգտագործումը Իրանի ու Բրազիլիայի ժողովուրդների օգտին է լինելու»:

Նշելով, որ վերջին տարիների ընթացքում չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով առաջացած դժվարություններին կողմերը թույլ չեն  տվել, որ հարաբերություններում բարդություններ առաջ գան, Իրանի նախագահը հույս է հայտնել, որ Թեհրանում Բրազիլիայի նոր դեսպանի պաշտոնավարման օրերին հարաբերությունները կընդլայնվեն ու կամրապնդվեն: