Իրանը Չինաստանում կառուցել է սպունգաձև երկաթի առաջին գործարանը
Իրանը Չինաստանում հիմնել է PERED տեխնոլոգիայով սպունգաձև երկաթի արտադրության գործարան:
Գործարանը Չինաստանում կառուցել և շահագործման է հանձնել MMA ընկերությունը:
Չինաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում պողպատի արտադրության ոլորտում, այս բարձր սպառման արտադրանքն արտադրում է հիմնականում պայթյունի վառարանի տեխնոլոոգիայով: Սակայն ներկայումս՝ շրջակա միջավայրի մարտահրավերները հաղթահարելու և իրանական տեխնիկական և ինժեներական ուժը օգտագործելու նպատակով, պողպատն արտադրվելու է իրանական PERED տեխնոլոգիայով:
Գազի տեխնոլոգհիայով պողպատի արտադրության առաջին գործարանի կառուցման պայմանագիրը կնքվել է Չինաստանից CSTM ընկերության և Իրանից MME ընկերության միջև, որը հանդիսանում է PERED տեխնոլոգիայի սեփականատերը: