Հուլիս 31, 2021 19:47 Asia/Tehran
  • Նախագահի հրամանով Իրանի 5 նահանգներում բացվել են  7 մասնագիտացված հիվանդանոցներ և  բուժկենտրոններ

Նախագահի հրամանով Իրանի 5 նահանգներում բացվել են 7 մասնագիտացված հիվանդանոցներ և բուժկենտրոններ:

Շաբաթ օրն Իրանի հինգ նահանգներում նախագահ Հասան Ռոհանիի հրամանով տեսակոնֆերանսի ձևաչափով  շահագործման են հանձվել 1443 մահճակալներով 7 մասնագիտացված հիվանդանոցներ ու բուժկենտրոններ:

Իրանի հարավ -արևելքում գտնվող  Սիստան և Բելուչեստան նահանգում հիվանդանոցային նախագծերի բացումից առաջ, գոհունակություն հայտնելով վերջին տարիներին առողջապահության ոլորտում տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, Ռոհանին  ասել է.-«Սիստան և Բելուչեստան նահանգում 7 անգամ ավելացել է  հիվանդանոցային մահճակալների թիվը,ինչը մեծ  արժեք է ներկայացնում»:

Արտադրության թռիչքին ուղղված հույսի ու հնարամտության  ազգային ուսումնասիրության  87-րդ շաբաթում Ռոհանին պաշտոնապես հրամայել է բացել յոթ մասնագիտացված հիվանդանոցներ և բուժկենտրոններ Սիստան և Բելուչեստան, Արևելյան Ատրպատական,  Սեմնան, Յասուջ և Մազանդարան նահանգներում:

 

 

Պիտակ