Օտարերկրյա հյուրերը մուտք են գործում Իրանի Իսլամական խորհրդարան՝ երդմնակալության արարողությանը մասնակցելու համար
https://parstoday.ir/hy/news/iran-i147542-Օտարերկրյա_հյուրերը_մուտք_են_գործում_Իրանի_Իսլամական_խորհրդարան_երդմնակալության_արարողությանը_մասնակցելու_համար
Օտարերկրյա հյուրերը մուտք են գործել Իսլամական խորհրդարանի շենք` ներկա գտնվելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 05, 2021 13:12 Asia/Tehran

Օտարերկրյա հյուրերը մուտք են գործել Իսլամական խորհրդարանի շենք` ներկա գտնվելու Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ օտարերկրյա պաշտոնյաները, հինգշաբթի  երեկոյան, տեղական ժամանակով 17:30 մուտք են գորխել Իրանի  Իսլամական խորհրդարանի շենք ՝ մասնակցելու ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությանը:

Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմեդ Բաղեր Ղալիբաֆը դիմավորել է հյուրերին:

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում: