Ռայիսին հանդիպել է Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահին
Անդրադառնալով Իրանի և Ադրբեջանի երկու ժողովուրդների միջև պատմական, մշակութային և կրոնական ընդհանրություններին, ԻԻՀ նախագահն ասել է. «Մենք երկու երկրների հարաբերությունների մակարդակը տարբեր ոլորտներում բավարար և ցանկալի չենք համարում և վճռական ենք մեծ քայլեր ձեռնարկելու՝ ի շահ երկու ազգերի հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ»:
Ուրբաթ օրը, Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահ տիկին Սահեբե Ղաֆարովայի հետ հանդիպման ժամանակ, Էբրահիմ Ռայիսին ընդգծել է Թեհրան-Բաքու հարաբերությունների զարգացման հսկայական ներուժը և հավելել. «Իրանական տարբեր ընկերություններ և մասնավոր հատվածը պատրաստ են մասնակցել Ադրբեջանի շրջանների վերակառուցման գործընթացին և տեխնիկական, ինժեներական և ենթակառուցվածքային ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը»:
Ընդգծելով, որ Իրանն իր անվտանգությունը համարում է Ադրբեջանի Հանրապետության առաջընթացն ու անվտանգությունը, Ռայիսին ասել է. «Երկու երկրները կարող են երկկողմ և տարածաշրջանային համագործակցության շրջանակներում սերտ և ազդեցիկ համագործակցություն ծավալել երկու ժողովուրդների շահերի և տարածաշրջանի անվտանգության ու կայունության ուղղությամբ»:
Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահ տիկին Սահեբե Ղաֆարովան, շնորհավորելով Էբրահիմ Ռայիսիին՝ նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փոխանցելով իլհամ Ալիևի ողջույնը, նշել է. «Մենք վստահ ենք, որ նոր շրջանում Թեհրանի և Բաքվի հարաբերություններն ավելի կզարգանան: Ադրբեջանը ողջունում է իրանական ընկերությունների մասնակցությունն ու ներկայությունը տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը»: