Իրանն ընդգծում է միջուկային զենքի ամբողջական ոչնչացման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i147670-Իրանն_ընդգծում_է_միջուկային_զենքի_ամբողջական_ոչնչացման_անհրաժեշտությունը
Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը թվիթերյան գրառում է կատարել Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցի կապակցությամբ, որում նշել է. «Ապահով աշխարհ ստեղծելու համար, բոլոր միջուկային զենքերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2021 04:32 Asia/Tehran

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչը թվիթերյան գրառում է կատարել Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծության տարելիցի կապակցությամբ, որում նշել է. «Ապահով աշխարհ ստեղծելու համար, բոլոր միջուկային զենքերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն»:

Քազեմ Ղարիբաբադին գրել է. «Օգոստոսի 6 -ին լրացավ Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների 76 -րդ տարելիցը, որոնց հետևանքով զոհվեց մինչև 226 հազար խաղաղ բնակիչ»:

Նա հավելել է, որ այս ռմբակոծությունները հանցագործություն են՝ ուղղված  մարդկության դեմ և ցեղասպանություն:

Ղարիբաբադին գրել է. «ԱՄՆ -ն առաջին երկիրն էր, որ կիրառեց  միջուկային զենք, շարունակում է զարգացնել իր միջուկային զինանոցը և այլ երկրներին սպառնում դրա կիրառմամբ»:

«Ապահով աշխարհ ստեղծելու համար բոլոր միջուկային զենքերը պետք է ամբողջությամբ ոչնչացվեն»,- հավելել է նա:

76 տարի առաջ ԱՄՆ-ն առաջին անգամ  ատոմային ռումբ կիրառեց մարդկության դեմ և Ճապոնիայի Հիրոսիմա ու Նագասակի քաղաքներում երկու ատոմային ռմբակոծությունների ժամանակ սպանեց առնվազն 210,000 մարդու: