Իր առաջին արտասահմանյան ուղևորության ընթացքում Իրանի նոր նախագահը կայցելի Իրաք
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում Իրաքի ԱԳ նախարարը կայցելի Թեհրան`Իրանի նախագահին հրավիրելու մասնակցել տարածաշրջանի մի շարք երկրների, այդ թվում`Թուրքիայի և Սիրիայի անվտանգության հարցերով հանդիպմանը:
Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հոսեյնն առաջիկա երկու օրերին կայցելի Թեհրան՝ Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին պաշտոնապես հրավիրելու մասնակցել վերոնշյալ նիստին: Իրանի նախագահյի հետ հանդիպման ժամանակ, Ֆուադ Հոսեյնը նախատեսում է քննարկել երկկողմ հարաբերությունները, այդ թվում ՝ Իրաքի անվտանգությանն առնչվող հարցեր:
Իրաքի արտաքին գործերի նախարարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին նույնպես հրավիրել է մասնակցել անվտանգության վերաբերյալ այս կարևոր հանդիպմանը, որին մասնակցելու են Իրաքի, Իրանի, Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներ:
Իրաքի ԱԳՆ -ի իրազեկ պաշտոնյաները ավելի վաղ հայտնել էին, որ հանդիպումը տեղի կունենա այս ամսվա վերջին` տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու նպատակով: