Ադրբեջանի Հանրապետությունը Էնզելիի ռազմածովային մրցույթին մասնակցում է 2 նավով
https://parstoday.ir/hy/news/iran-i147772-Ադրբեջանի_Հանրապետությունը_Էնզելիի_ռազմածովային_մրցույթին_մասնակցում_է_2_նավով
Ադրբեջանի Հանրապետությունը երկու ռազմանավերով և 66 հոգով կմասնակցի, Կասպից ծովի ափին գտնվող երկրների համար Իրանում անցկացվող Միջազգային ծովի գավաթի զորավարժությանը:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Օգոստոս 09, 2021 17:23 Asia/Tehran

Ադրբեջանի Հանրապետությունը երկու ռազմանավերով և 66 հոգով կմասնակցի, Կասպից ծովի ափին գտնվող երկրների համար Իրանում անցկացվող Միջազգային ծովի գավաթի զորավարժությանը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ադրբեջանի Հանրապետության ռազմածովային ուժերը «G-122» և «G-124» երկու պահակային նավերով կմիանան Իրանի Էնզելի քաղաքում կայանալիք Կասպից ծովի միջազգային ռազմական մրցումներին:

Վերջին տարիներին Միջազգային ծովի գավաթը ամեն տարի անցկացվում է Կասպից ծովի չորս պետությունների (Իրան, Ռուսաստան, Ղազախստան և Ադրբեջանի Հանրապետություն) մասնակցությամբ այս երկրի առափնյա ջրերում: Այս տարի  առաջին անգամ Իրանը հյուրընկալում է այս միջազգային մրցությունը:

Օգոստոսի 22 -ին Էնզելի նավահանգստում Իրանը կհյուրընկալի Կասպից ծովի առափնյա երկրների գավաթի միջազգային մրցաշարը: