Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/iran-i147838-Թեհրանում_տեղի_է_ունեցել_Իրանի_ու_Իրաքի_ԱԳ_նախարարների_հանդիպումը
Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները Թեհրանում հանդիպել ու խորհրդակցել են:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 10, 2021 17:41 Asia/Tehran
  • Թեհրանում տեղի է ունեցել Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարների հանդիպումը

Իրանի ու Իրաքի ԱԳ նախարարները Թեհրանում հանդիպել ու խորհրդակցել են:

Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հասանը, ով Իրանի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով երեքշաբթի օրը ժամանել է Թեհրան, հանդիպել ու զրուցել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ:

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու միջազգային վերջին զարգացումները: 

Վերջին օրերի ընթացքում արաբական որոշ ԶԼՄ-ներ հայտարարել են, որ նախատեսվում է Իրաքը Բաղդադի միջազգային նիստին մասնակցելու համար հրավեր ուղղի Իրանի նախագահին:

Առաջիկա ամսվա ավարտին Իրաքը նախատեսում է տարածաշրջանային ու արևմտյան որոշ երկրների մասնակցությամբ անցկացնել միջազգային գագաթնաժողով: