Բաքուն կմասնակցի Իրանի Էնզելի նավահանգստում անցկացվող ռազմածովային համատեղ զորավարժություններին
https://parstoday.ir/hy/news/iran-i147902-Բաքուն_կմասնակցի_Իրանի_Էնզելի_նավահանգստում_անցկացվող_ռազմածովային_համատեղ_զորավարժություններին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում համատեղ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2021 08:02 Asia/Tehran

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետությունում համատեղ զորավարժություններին մասնակցելու պատրաստակամության մասին:

Ըստ Բաքվից Իրանի ռադիո-հեռուստատեսության գործակալության հաղորդման, Ադրբեջանի  ռազմածովային ուժերի հատուկ ստորաբաժանումները երկու նավով և 66 հոգի անձնակազմով մասնակցելու են  համատեղ վարժանքին:

2019 թվականին այս միջազգային զորավարժությունները հյուրընկալել էր Ադրբեջանը:

«Ծովի գավաթ» զորավարժությունը կանցկացվի օգոստոսի 22 -ին՝ Իրանի Էնզելի նավահանգստում ՝ Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի  նավատորմերի տարբեր ստորաբաժանումների մասնակցությամբ: