Լյարդի և երիկամի փոխպատվաստման ոլորտում Իրանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում
Իրանում լյարդի փոխպատվաստման «հայրը» հայտարարել է, որ երկիրը մեծ առաջընթաց է գրանցել փոխպատվաստման տարբեր տեսակների իրականացման ոլորտում և այդ առումով լավ դիրք է զբաղեցնում աշխարհում:
Ալի Մալեք Հոսեյնին Շիարզում «Iran Press» լրատվական գործակալության թողթակցին տված հարցազրույցում ասել է ««Շիրազ Բուալի» բարեգործական հիվանդանոցն ունի լյարդի, երիկամի, սրտի և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստման բաժանմունք, որը մինչ այժմ կատարել է ավելի քան 6000 լյարդի փոխպատվաստում»:
Նա հավելել է. «Շիրազ Բուալի» բարեգործական հիվանդանոցն աշխարհում թիվ մեկն է ՝ ուղեղի մահվան գրանցումից հետո օրգանների փոխպատվաստման ոլորտում, իսկ Իրանը ՝ ուղեղի մահվան գրանցումցի հետո լյարդի և երիկամների փոխպատվաստման առումով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում»:
Ալի Մալեք Հոսեյնին նշել է «Բարեգործական հիվանդանոցը աշխարհի լավագույն բժշկական կենտրոններից մեկն է ՝ օրգանների փոխպատվաստումից հետո հիվանդի խնամքի ոլորտում առկա հնարավորությունների առումով»: