Մեկնարկեց հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i148078-Մեկնարկեց_հոսեյնական_նորածինների_համաշխարհային_արարողությունը
Ուրբաթ օրը, վիրտուալ ձևաչափով, մեկնարկել է հոսեյնական նորածինների համաշխարհային համաժողովը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 13, 2021 12:59 Asia/Tehran

Ուրբաթ օրը, վիրտուալ ձևաչափով, մեկնարկել է հոսեյնական նորածինների համաշխարհային համաժողովը:

Իրանի ռադիոհեռովստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այս համաժողովը միաժամանակ անցկացվել է Իրանում և 45 երկրներում:

Հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը Մոհառամ ամսվա կրոնական ծիսակարգերից մեկն է: Այն նվիրված է Իմամ Հոսեյնի նահատակության օրը (Աշուրայի օրը) նահատակված երեխաների հիշատակին: Հոսեյնական նորածինների համաշխարհային արարողությունը, որին ամսնակցում են շիա մուսուլմանները,  միաժամանակ տեղի է ունենում  Իրանում, Հնդկաստանում, Պակիստանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում և Աֆղանստանում:

Հոսեյնական նորածինների համաշխարհային արարողության ընթացքում մայրերը իրենց նորածիններին հագցնում են հատուկ շորեր և իրենց սերն ու նվիրվածությունը հայտնում իսլամի մարգարեի ընտանիքին: Շիաների երրորդ առաջնորդ իմամ Հոսեյնի որդին՝  կրտսեր Ալին, նահատակվեց Աշուրայի օրը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio