Իրանն առաջին տեղն է նվաճել զուրխանեի միջազգային մրցումներում
Օգոստոս 15, 2021 07:53 Asia/Tehran
Իրանն առաջին տեղն է նվաճել զուրխանե մարզաձևի միջազգային մրցումներում:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Իրաքի և Ուգանդայի հավաքականների մասնակցությամբ, առցանց անցկացվեցին զուրխանեի՝ փահլևանական մարզաձևի մրցումներ, որոնց ավարտին Իրանի հավաքականը հաղթեց 212 միավորով:
Երկրորդ և երրորդ տեղերը նվաճեցին Աֆղանստանի և Ուգանդայի հավաքականները ՝ համապատասխանաբար 179 և 85 միավորով:
Ասիայի առաջնությունը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերին ՝ 25 երկրների մասնակցությամբ, Հնդկաստանում: