Իրանն առաջին տեղն է նվաճել զուրխանեի միջազգային մրցումներում
https://parstoday.ir/hy/news/iran-i148188-Իրանն_առաջին_տեղն_է_նվաճել_զուրխանեի_միջազգային_մրցումներում
Իրանն առաջին տեղն է նվաճել զուրխանե մարզաձևի միջազգային մրցումներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 15, 2021 07:53 Asia/Tehran

Իրանն առաջին տեղն է նվաճել զուրխանե մարզաձևի միջազգային մրցումներում:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Իրանի, Աֆղանստանի, Պակիստանի, Իրաքի և Ուգանդայի հավաքականների մասնակցությամբ, առցանց անցկացվեցին զուրխանեի՝ փահլևանական մարզաձևի մրցումներ, որոնց ավարտին Իրանի հավաքականը հաղթեց 212 միավորով:

Երկրորդ և երրորդ տեղերը նվաճեցին Աֆղանստանի և Ուգանդայի հավաքականները ՝ համապատասխանաբար 179 և 85 միավորով:

Ասիայի առաջնությունը տեղի կունենա ընթացիկ տարվա նոյեմբերին ՝ 25 երկրների մասնակցությամբ, Հնդկաստանում: