Իրանում պատվաստումների գործընթացը մեծ թափ է ստացել
Բարձր գնահատելով լուսահոգի Իմամ Խոմեյնիի անվան գործադիր շտաբի դերակատարությունը կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացին աջակցելու հարցում, Թեհրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի ղեկավարն ընդգծել է.«Իրանում պատվաստումների գործընթացը մեծ թափ է ստացել»:
Թեհրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին կիրակի օրը «Իրան Պրես» լրատվական գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է.«Կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամանից և կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում ԻԻՀ նախագահի կարգադրությունից հետո, պատվաստումների գործընթացը մեծ թափ է ստացել»:
Զալին հավելել է.«Արտասահմանյան պատվաստանյութերի ներկրվելուց բացի, պատվաստանյութերի սեփական արտադրության արագացումը, մեծ թափ են հաղորդել պատվաստումների գործընթացին»:
Թեհրանում կորոնավիրուսի դեմ պայքարի շտաբի ղեկավարը նշել է.«Այսօր Թեհրանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման 119 կենտրոններ են աշխատում»: