Ցավակցություն՝ իմամ Հոսեյնի Թասուայի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i148386-Ցավակցություն_իմամ_Հոսեյնի_Թասուայի_կապակցությամբ
Իմամ Հոսեյնի Թասուայի գիշերն իսլամական Իրանը պատված էր սգով:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 18, 2021 04:23 Asia/Tehran

Իմամ Հոսեյնի Թասուայի գիշերն իսլամական Իրանը պատված էր սգով:

Օգոստոսի 18-ին՝ մոհառռամ ամսի իներորդ օրը, շիաների երրորդ իմամ Հոսեյնի թասուայի օրն է:

Աշուրայի ու Թասուայի  օրերին, Իրանի ողջ տարածքում, Հոսեյնի սգավորները սգում են աշխարհի շիաների երրորդ իմամ  Հոսեյնի և նրա հավատարիմ ուղեկիցների, այդ թվում ՝ Իմամ Համամի եղբոր ՝ Հազրաթ Աբոլֆազլի նահատակությունը:

Իսլամական Իրանի հավատացյալ ու աստվածատենչ ժողովուրդը Մոհառամ ամսվա ընթացքում և հատկապես Թասուայի և Աշուրայի գիշերվա ու օրվա ընթացքում մասնակցում են  մզկիթներում ու հոսեյնիեներում կազմակերպվող սգո հանդիսություններին:

Այս տարի, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, մզկիթներն ու սգո կենտրոնները   արարողություններն անցկացնում են բաց տարածքներում՝ առողջապահական արձանագրությունների համապատասխան:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսության կազմակերպությունն Աշուրայի ու Թասուայի  կապակցությամբ ցավակցություն է հայտնում աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և մյուս ազատախոհներին: