Այսօր շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է՝ Աշուրան
https://parstoday.ir/hy/news/iran-i148460-Այսօր_շիաների_երրորդ_իմամ_Հոսեյնի_նահատակության_օրն_է_Աշուրան
Օգոստոսի 19-ին՝ մոհառռամի 10-ին, շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է՝ Աշուրան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 04:29 Asia/Tehran

Օգոստոսի 19-ին՝ մոհառռամի 10-ին, շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է՝ Աշուրան:

Մոհառամի տասներորդ օրը շիաների երրորդ իմամ  Հոսեյնի նահատակության  օրն է, ով իր նահատակությամբ աշխարհին տվեց անձնազոհության և ազատության դասը:

Մեքքայից Քարբալա տանող ճանապարհին և մինչև իր նահատակության վերջին պահը,  իմամ Հոսեյնը  Քարբալայի իրադարձությունների մասին ասել է. «Շարժման իմ նպատակը պայքարն է բռնատիրության ու ճնշման դեմ»: 

Այս առաքելությունն  Ամենակարող Աստված վստահել էր Իմամ Հոսեյնին և այն իրականացնելու համար, Աշուրայի օրը, կեսօրվա աղոթքից հետո, նա և իր հավատարիմ ուղեկիցները նահատակվեցին բռնակալ Յազիդի ձեռքով:

Այս տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով,  Իրանի ողջ տարածքում, մզկիթներում և այլ կրոնական վայրերում,  սգո արարողություններն անցկացվել են  բաց տարածքներում՝ առողջապահական արձանագրություններին համապատասխան:

ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունն աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և այլ ազատախոհներին ցավակցում է իմամ Հոսեյնի  նահատակության տարելիցի կապակցությամբ: