Այսօր շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է՝ Աշուրան
Օգոստոսի 19-ին՝ մոհառռամի 10-ին, շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է՝ Աշուրան:
Մոհառամի տասներորդ օրը շիաների երրորդ իմամ Հոսեյնի նահատակության օրն է, ով իր նահատակությամբ աշխարհին տվեց անձնազոհության և ազատության դասը:
Մեքքայից Քարբալա տանող ճանապարհին և մինչև իր նահատակության վերջին պահը, իմամ Հոսեյնը Քարբալայի իրադարձությունների մասին ասել է. «Շարժման իմ նպատակը պայքարն է բռնատիրության ու ճնշման դեմ»:
Այս առաքելությունն Ամենակարող Աստված վստահել էր Իմամ Հոսեյնին և այն իրականացնելու համար, Աշուրայի օրը, կեսօրվա աղոթքից հետո, նա և իր հավատարիմ ուղեկիցները նահատակվեցին բռնակալ Յազիդի ձեռքով:
Այս տարի, կորոնավիրուսի համավարակի պատճառով, Իրանի ողջ տարածքում, մզկիթներում և այլ կրոնական վայրերում, սգո արարողություններն անցկացվել են բաց տարածքներում՝ առողջապահական արձանագրություններին համապատասխան:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունն աշխարհի բոլոր մուսուլմաններին, հատկապես շիաներին և այլ ազատախոհներին ցավակցում է իմամ Հոսեյնի նահատակության տարելիցի կապակցությամբ: