Ռուսական նավատորմը մեկնել է Էնզելի նավահանգիստ
https://parstoday.ir/hy/news/iran-i148494-Ռուսական_նավատորմը_մեկնել_է_Էնզելի_նավահանգիստ
Երկու նավից կազմված ռուսական մեկնել է Իրանի հյուսիսային Գիլան նահանգի Էնզելի նավահանգիստ՝ մասնակցելու Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 12:31 Asia/Tehran

Երկու նավից կազմված ռուսական մեկնել է Իրանի հյուսիսային Գիլան նահանգի Էնզելի նավահանգիստ՝ մասնակցելու Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերին:

Ռուսական նավատորմը հինգշաբթի օրը մտել է Իրանի Իսլամական Հանրապետության ջրեր և կայանվել Անզալի նավահանգստում:

Նավատորմը բաղկացած է  «Վոլգա Դոնեցկ» և «Մախաչկալա» ռազմանավերից,  106 հոգի անձնակազմով: Նավերը խարիսխ են նետել Էնզելի նավահանգստում:

Ադրբեջանի  G-122 և G-124  երկու նավից և 66 հոգանոց անձնակազմից բաղկացած նավատորմը նույնպես խարսխվել է  Իրանի Էնզելի նավահանգստում՝ մասնակցելու Կասպից ծովում անցկացվող Միջազգային ռազմական խաղերին:

Էնզելի նավահանգստում իրանական ջրեր են մտել նաև Ղազախստանի «Մանգիստավ» և «Սարի Արկա» նավերը:

Այս մրցույթին կմասնակցում են  նաև իրանական հրթիռահրետանային  «Ջոշան», «Իրան» և  «Փեյքան» նավերը:

Ռազմածովային միջազգային գավաթի 6-րդ խաղերը, որոնք  առաջին անգամ հյուրընկալում է Իրանը, տեղի կունենան Էնզելի  նավահանգստում, Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի և Ադրբեջանի Հանրապետության 400 մարզիկների մասնակցությամբ: