Իրանը ներմուծել է 25 միլիոն 500 հազար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դեղաչափ
https://parstoday.ir/hy/news/iran-i148502-Իրանը_ներմուծել_է_25_միլիոն_500_հազար_կորոնավիրուսի_դեմ_պատվաստանյութի_դեղաչափ
Իրանի մաքսատան տեխնիկական հարցերով տեղակալը հայտարարել է, որ երկիր է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 25 միլիոն 500 հազար դեղաչափ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2021 13:05 Asia/Tehran

Իրանի մաքսատան տեխնիկական հարցերով տեղակալը հայտարարել է, որ երկիր է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 25 միլիոն 500 հազար դեղաչափ:

Իրանի մաքսային ծառայության տեխնիկական հարցերով  տեղակալ Մեհրդադ Ջամալ Արոնղին ասել է.«Հինգշաբթի օրը, չինական Sinofarm պատվաստանյութի 21 -րդ խմբաքանակի ժամանումով, Իրան ներմուծվող պատվաստանյութերի ընդհանուր թիվը փետրվարի 6 -ից հասել է 25 միլիոն և 500 հազար դեղաչափի»:

Արոնղին հավելել է.«Մինչ այժմ Չինաստանից, Ճապոնիաից, Ռուսաստանից, Իտալիայից, Հարավային Կորեայից և Հնդկաստանից ներմուծված պատվաստանյութերի 38 խմբաքանակ է ներմուծվել երկիր և ամբողջությամբ  մաքսազերծվել և հանձնվել է Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարությանը»:

Նա ասել է. «Մինչ այժմ ավելի քան 121 շիճուկային բեռնատար է ներմուծվել Թուրքիայից և Բազարգանի սահմանից, և Առողջապահության նախարարության թույլտվությամբ՝ դրանք անմիջապես մաքսազերծվել են Թեհրանի և Իմամ Խոմեյնիի օդանավակայանի մաքսակետերից»: