Ռայիսին բարձր է գնահատել Իրանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ազգային հավաքականին
Օգոստոս 19, 2021 14:48 Asia/Tehran
ԻԻՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ազգային հավաքականին՝ ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը նվաճելու կապակցությամբ:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Իրանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ազգային հավաքականին ուղղած շնորհավորական ուղերձում նշել է.«Ի սրտե շնորհակալ եմ Ձեզ, Իրանի պանծալի դրոշը ամենայն հպարտությամբ ծածանեցիք և չեմպիոնական հարթակի վրա բարձրացրեցիք Հազրաթ Աբա Աբդոլլահի սգո դրոշը, արտահայտելով Ձեր սերն ու նվիրվածությունը իմամ Հոսեյնի նկատմամբ»:
Իրանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ազգային հավաքականը նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ, նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը: