Ռայիսի. Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումը մեծ նշանակություն ունի Իրանի համար
https://parstoday.ir/hy/news/iran-i148692-Ռայիսի._Ճապոնիայի_հետ_հարաբերությունների_ընդլայնումը_մեծ_նշանակություն_ունի_Իրանի_համար
ԻԻՀ նախագահը Իրան-Ճապոնիա հարաբերությունները բարեկակամական է որակել: Ընդգծելով բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, Ռայիսին ասել է.«Իրանի համար մեծ նշանակություն ունի Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը»:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 22, 2021 12:53 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը Իրան-Ճապոնիա հարաբերությունները բարեկակամական է որակել: Ընդգծելով բոլոր ոլորտներում երկու երկրի հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, Ռայիսին ասել է.«Իրանի համար մեծ նշանակություն ունի Ճապոնիայի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը»:

Անդրադառնալով որպես միջազգային համաձայնություն՝ ՀԳՀԾ-ի իրագործման անհրաժեշտության կապակցությամբ Ճապոնիայի ԱԳ նախարարի  հայտարարությանը,Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Եթե մի երկիր դուրս է եկել ՀԳՀԾ-ից և չի կատարել իր պարտավորությունները, պետք է  պատասխանատվության ենթարկվի և ամերիկացիները պետք է պատասխան տան աշխարհի հանրային կարծիքին, թե ինչու չեն կատարել ՀԳՀԾ-ն և ինչու են դուրս եկել միջազգային համաձայնագրից»:

Շնորհավորելով  Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնում իր գործունեությունն սկսելու համար, Ճապոնիայի արտգործնախարար Տոշիմիցու Մոտեգին  կարևորել է երկու երկրների վաղեմի հարաբերությունների զարգացումն ու խորացումը:

«Իրանը և Ճապոնիան վաղ ժամանակներից ի վեր ունեցել են բարեկամական և լավ հարաբերություններ, և ես կասկած չունեմ, որ այդ հարաբերությունները կշարունակվեն և ավելի կզարգանան նոր կառավարության օրոք»,- ասել է Տոշիմիցու Մոտեգին: