Իրանի Սպահան քաղաքում ընթանում են «Միջազգային բանակային խաղերը»
https://parstoday.ir/hy/news/iran-i149164-Իրանի_Սպահան_քաղաքում_ընթանում_են_Միջազգային_բանակային_խաղերը
Սպահանի Շահինշահրում անցկացվում է «Միջազգային բանակային խաղերի» վեցերորդ տուրը, որին մասնակցում են Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Վիետնամի թիմերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 06:47 Asia/Tehran

Սպահանի Շահինշահրում անցկացվում է «Միջազգային բանակային խաղերի» վեցերորդ տուրը, որին մասնակցում են Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի, Ուզբեկստանի և Վիետնամի թիմերը:

«Զենքի տիրակալներ» խորագրով խաղերը մեկնարկել են   օգոստոսի 22 -ին և կշարունակվեն մինչև  սեպտեմբերի 3 -ը:

«Միջազգային բանակային խաղերի» վեցերորդ փուլի  նպատակներից մեկն Իրանի, Ռուսաստանի, Վիետնամի և Ուզբեկստանի միջև խաղաղության, բարեկամության և մշակութային փոխգործակցության ընդլայնումն է:

Մրցություններին մասնակցող թիմերը կիրառում են դաշտային ծանր և թեթև հրետանի, հակաօդային պաշտպանության և այլ տեսակի զենք, ներառյալ   122 միլիմետրանոց միջին հրետանի, «Կատյուշա», 23 միլիմետրանոց պաշտպանական զենք և այլ տեսակի զինամթերք: