Իրանի ԱԳՆ-ն օրինական և միջազգային հետաքննություն կանցկացնի նահատակված հրամանատարների սպանության գործով
https://parstoday.ir/hy/news/iran-i149190-Իրանի_ԱԳՆ_ն_օրինական_և_միջազգային_հետաքննություն_կանցկացնի_նահատակված_հրամանատարների_սպանության_գործով
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի արտաքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի դիմադրության հրամանատարներ՝ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2021 12:39 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Իրանի արտաքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի դիմադրության հրամանատարներ՝ ԻՀՊԿ-ի Ղոդս ուժերի հրամանատար, նահատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի ուժերի փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությանը»:

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն, ով այցելել է Բաղդադի օդանավակայանի ծայրամասում գտնվող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու դիմադրության երկու հրամանատարներին, ի պատասխան ԻՌՆԱ-ի լրագրողի հարցի, ասել է.«Արտգործնախարարությունը իրավական և միջազգային հետաքննություն է անցկացնում այս մեծ հերսոների նկատմամբ իրականացված ահաբեկչության մեջ ԱՄՆ կառավարության և Սպիտակ տան  բացահայտ կերպով ներգրավվածության շուրջ»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկվի, նույնիսկ եթե նախորդ վարչակազմը հանցագործություն կատարած լինի: ԱՄՆ կառավարությունը չի կարող խուսափել պատասխնատվությունից»: 

ԻԻՀ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ այս ահաբեկչական գործողության հեղինակները պետք է   պատասխանատվության ենթարկվեն:

Ամիր Աբդոլլահյանն ասել է.«Մենք գտնվում ենք մի վայրում, որտեղ Մեծ անձինք, այդ թվում՝ ազգային հերոս գեներալ Սոլեյմանին և նրա ուղեկիչները, հայտնվցին ամերիկացի ահաբեկիչների թիրախում և նահատակվեցին ժողովրդի անվտանգությունն ապահովելու ճանապառհին»:

Շաբաթ օրը, համապատասխան իրավական գործընթացի արդյունքում, գեներալ Հաջ Ղասեմ Սոլեյմանիի մատանին գրանցվել է Իրանի ազգային հուշարձանների ցանկում: