Իրանի արտգործնախարարը հանդիպել և խորհրդակցել է Իրաքի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i149236-Իրանի_արտգործնախարարը_հանդիպել_և_խորհրդակցել_է_Իրաքի_նախագահի_հետ
Բաղդադում կայացած՝ «Աջակցություն Իրաքին» տարածաշրջանային նիստի շրջանակում, Իրանի արտգործնախարարը հանդիպել է այդ երկրի նախագահ՝ Բարհամ Սալեհի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2021 07:25 Asia/Tehran

Բաղդադում կայացած՝ «Աջակցություն Իրաքին» տարածաշրջանային նիստի շրջանակում, Իրանի արտգործնախարարը հանդիպել է այդ երկրի նախագահ՝ Բարհամ Սալեհի հետ:

Շնորհավորելով նիստի հաջող անցկացման կապակցությամբ և փոխանցելով ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պատգամն  Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ԻԻՀ աջակցությունն է հայտնել Իրաքի ազգային իշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հանդիպմանը, Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը շնորհակալություն է հայտնել  տարածաշրջանային նիստում ԻԻՀ պատվիրակության ներկայության կապակցությամբ և բարձր է գնահատել Իրաքի նկատմամբ Իրանի ցուցաբերած աջակցությունը:

Տարածաշրջանային զարգացումները, տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և առևտրային համագործակցությունը և երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունն Իրանի ԱԳ նախարարի և Իրաքի նախագահի հանդիպման շրջանակում քննարկված թեմաներն էին: