Բաշար Ասադը բարձր է գնահատել Սիրիային Իրանի աջակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i149292-Բաշար_Ասադը_բարձր_է_գնահատել_Սիրիային_Իրանի_աջակցությունը
ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Սիրիային Իրանի աջակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2021 04:23 Asia/Tehran

ԻԻՀ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը բարձր է գնահատել Սիրիային Իրանի աջակցությունը:

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հուսեյն Ամիր Աբդուլլահյանը, որի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սիրիա,  կիրակի  օրը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Երկու երկրների պաշտոնյաները  քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական ոլորտում համագործակցությանը `Իրանի արտգործնախարարն ընդգծել է տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի աշխատանքի և այս ոլորտում առկա այլ մեխանիզմների ակտիվացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում  Բաշար Ասադը շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ Սիրիային ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել  իր տեսակետները՝  երկկողմ,  ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության վերաբերյալ:

Մինչ Բաշար Ասադի հետ հանդիպումն Ամիր Աբդուլլահյանը հանդիպել էր Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Մեղդադի հետ: Հանդիպման ընթացքում, ոկղմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների և համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր:

Շաբաթ օրը, ԻԻՀ ԱԳ նախարար Ամիր Աբդուլլահյանը մեկնել էր Իրաք՝ մասնակցելու «Աջակցություն Իրաքին» տարածաշրջանային հանդիպմանը: Իրաքից հետո, ԻԻՀ ԱԳ նախարարը մեկնել է Սիրիա: