Պարաօլիմպիկ խաղերում Իրանը նվաճել է չորրորդ ոսկե մեդալը
Օգոստոս 30, 2021 04:43 Asia/Tehran
Պարաօլիմպիական խաղերում Իրանի չորրորդ ոսկե մեդալը նվաճել է Ամիր Խոսրավանին՝ հեռացատկ մարզաձևում:
Տոկիոյի պարաօլիմպիկ խաղերի վեցերորդ օրը, Իրանի հավաքականը նվաճեց հերթականո սկե մեդալը՝ հեռացատկի մրցումներում:
ՙրցումներն անցկացվել են T12 դասում ՝ Ադրբեջանի , Կուբայի, Շվեդիայի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Բելառուսի և Իրանի 10 մարզիկների մասնակցությամբ:
Մրցությունն անցկացվել է Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում:
Իրանցի մարզիկ Ամիր Խոսրավանին սահմանելով 7 մ 21 սանտիմետր հեռացատկի ռեկորդ, նվաճել է ոսկե մեդալ: