Հնդկաստանի և Իրանի արտգործնախարարները պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերությունները
Սեպտեմբեր 02, 2021 12:56 Asia/Tehran
ԻԻՀ և Հնդկաստանի արտգործնախարարները հեռախոսազրույցում պայմանավորվել են ամրապնդել երկկողմ հարաբերությունները:
«Ֆարս» գոռծակալության հաղոռդման համաձայն, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ հեռախոսազրույցում, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամաթեմ Ջայշանքարը ընդգծել է երկկողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը:
Հնդկաստանի արտգործնախարարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամրապնդել երկկողմ համագործակցությունը և քննարկումներ ծավալվեցին տարածաշրջանային կարևոր և լուրջ հարցերի շուրջ»:
Հնդկաստանի արտգործնախարարը Ամիր Աբդոլլահիանի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև Աֆղանստանում տեղի ունեցող զարգացումները և երկկողմ հարցեր:
Պիտակ