Ալ Ախբար. Իրանական նավը ժամանել է Սիրիա
https://parstoday.ir/hy/news/iran-i149616-Ալ_Ախբար._Իրանական_նավը_ժամանել_է_Սիրիա
Լիբանանյան թերթի փոխանցմամբ՝ Լիբանանի համար վառելիք տեղափոխող իրանական նավը ժամանել է Սիրիայի նավահանգիստ, որտեղ բեռնաթափել է իր բեռը և այնուհետև այդ վառելիքը լցանավով տեղափոխվել է Լիբանան:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 02, 2021 17:34 Asia/Tehran
  • Ալ Ախբար. Իրանական նավը ժամանել է Սիրիա

Լիբանանյան թերթի փոխանցմամբ՝ Լիբանանի համար վառելիք տեղափոխող իրանական նավը ժամանել է Սիրիայի նավահանգիստ, որտեղ բեռնաթափել է իր բեռը և այնուհետև այդ վառելիքը լցանավով տեղափոխվել է Լիբանան:

Լիբանանյան Ալ-Ախբար թերթը գրել է.«Վառելիք տեղափոխող իրանական նավը երեկ մտել է Սիրիայի ջրատարածք»: 

«Լիբանանի Հեզբոլլահն Սիրիայից լցանավով Լիբանան տեղափոխվող իրանական նավի բեռի մի մասը կնվիրի պետական հիվանդանոցներին, ապա մի մասնավոր ընկերություն կստանձնի վառելիքը   մասնավոր  կազմակերպություններին վաճառելու պատասխանատվությունը»,-հավելել է թերթը: 

Լիբանանն արդեն երկու տարի է, որ վառելիքի դեֆիցիտի պատճառով ճգնաժամային վիճակում է գտնվում:

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյեդ Հասան Նասրալլահը  խստորեն զգուշացրել է Իրանից Լիբանան վառելիք տեղափոխող նավերի վրա ցանկացած  հարձակման կապակցությամբ: