Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է վառելիք վաճառել Լիբանանին
Լիբանանի նախկին արտգործնախարար Ջիբրան Բասիլի հետ հեռախոսազրույցում, հԻԻՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման սահմանափակումներ չունի և եթե Լիբանանի կառավարությանը և գործարարներին վառելիք է անհրաժեշտ, ապա ԻԹեհրանը պատրաստ է այն վաճառել և ուղարկել:
Ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ջիբրան Բասիլի հետ հեռախոսազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետությանն Իրանի պատրաստակամությունն է հայտնել նոր հաճախորդներին իր նավթամթերքը վաճառելու կապակցությամբ, հավելելով. «Եթե Լիբանանի կառավարությանը և գործարարներին վառելիք է անհրաժեշտ, ապա Թեհրանը պատրաստ է այն վաճառել և ուղարկել: Լիբանանի ժողովրդի համար Սիոնիստական ռեժիմի կողմցի ստեղծված ճգնաժմաին վերջ դնելու, «Հեզբոլլահի» հպարտ առաջնորդի ծրագիրը հաստատում է այն փաստը, որ Լիբանանի փառքի ճանապարհը կախված է միայն ինքնավստահությունից և կապիտալի ու ռեսուրսների օգտագործումից»:
Լիբանանի նախկին արտգործնախարար Ջիբրան Բասիլը քննադատեց նրանց քաղաքականությունը, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ցանկանում են սովամահ անել Լիբանանի ժողովրդին և երկու երկրների հարաբերությունների բազմակողմանի ընդլայնման կոչ է արել: