Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է վառելիք վաճառել Լիբանանին
https://parstoday.ir/hy/news/iran-i149674-Ամիր_Աբդոլլահյան._Իրանը_պատրաստ_է_վառելիք_վաճառել_Լիբանանին
Լիբանանի նախկին արտգործնախարար Ջիբրան Բասիլի հետ հեռախոսազրույցում, հԻԻՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման սահմանափակումներ չունի և եթե Լիբանանի կառավարությանը և գործարարներին վառելիք է անհրաժեշտ, ապա ԻԹեհրանը պատրաստ է այն վաճառել և ուղարկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2021 07:44 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը պատրաստ է վառելիք վաճառել Լիբանանին

Լիբանանի նախկին արտգործնախարար Ջիբրան Բասիլի հետ հեռախոսազրույցում, հԻԻՀ արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը երկկողմ հարաբերությունների ընդլայնման սահմանափակումներ չունի և եթե Լիբանանի կառավարությանը և գործարարներին վառելիք է անհրաժեշտ, ապա ԻԹեհրանը պատրաստ է այն վաճառել և ուղարկել:

Ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Ջիբրան Բասիլի հետ հեռախոսազրույցում, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, հայտարարեց Իրանի Իսլամական Հանրապետությանն Իրանի  պատրաստակամությունն է հայտնել  նոր հաճախորդներին իր նավթամթերքը վաճառելու կապակցությամբ, հավելելով. «Եթե Լիբանանի կառավարությանը և գործարարներին վառելիք է անհրաժեշտ, ապա  Թեհրանը պատրաստ է այն վաճառել և ուղարկել: Լիբանանի ժողովրդի համար Սիոնիստական ռեժիմի կողմցի ստեղծված ճգնաժմաին վերջ դնելու, «Հեզբոլլահի» հպարտ առաջնորդի  ծրագիրը հաստատում է այն փաստը, որ Լիբանանի փառքի ճանապարհը կախված է միայն ինքնավստահությունից և  կապիտալի ու ռեսուրսների օգտագործումից»:

Լիբանանի նախկին արտգործնախարար Ջիբրան Բասիլը քննադատեց նրանց քաղաքականությունը, ովքեր իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար ցանկանում են սովամահ անել Լիբանանի ժողովրդին և  երկու երկրների հարաբերությունների բազմակողմանի ընդլայնման կոչ է արել: