Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է Չինաստանի հետ Իրանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը
Իրանի ԱԳ նախարարը հայտնել է Իրանի արտաքին գերատեսչության կողմից Չինաստանի հետ ռազմավարական համաձայնության իրագործման և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացման ծրագրի հետապնդման մասին:
Ուրբաթ օրը, Չինատանի ԱԳ նախարար Վանիգ Յիի հետ ունեցած հեռապոսազրույցում, Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն ԱՄՆ-ի միակողմանիությունը համարել է համաշխարհային խաղաղաությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիք և կարևորել է որոշ ուժեղ պետությունների կողմից այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի ներքին հարցերին միջամտությանը հակադրվելու Իրանի հստակ քաղաքականությունը:
ԻԻՀ ԱԳ նախարարն Իրանի ու Չինաստանի հարաբերությունը ներկայացրել է որպես բարեկամության ու հին գործընկերության վրա հիմնված հարաբերություններ և մենաբանելվ 13-րդ կառավարության գերակայություններն այդ թվում՝ Ասիայի առանցքայնությամբ արտաքին քաղաքականությունն ասել է.«Չինաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումն Իրանի արտաքին քաղաքականության գերակայություններից է»:
Հեռախոսազրույցում, Չինաստանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ միջազգային հանրությունը աշխարհում միակողմանիության ու զոռբայության դեմ պայքարից բացի այլ ելք չունի:
Կողմերը շեշտել են, որ Աֆղանստանի ներկա իրավիճակհամար պատասխանատու է ԱՄՆ-ն և անցյալ երկու տասնամյակներում Աֆղանստանի ժողովրդի նկատմամբ ունեցած նրա դերակատարությունն ապակառուցողական է եղել: