Իրանն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին
https://parstoday.ir/hy/news/iran-i150338-Իրանն_արձագանքել_է_Իսրայելի_արտգործնախարարի_սպառնալիքին
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին, հայտարարել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ սպառնալիքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 14:25 Asia/Tehran
  • Իրանն արձագանքել է Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն արձագանքելով Իսրայելի արտգործնախարարի սպառնալիքին, հայտարարել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այդ սպառնալիքին»:

ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն, ուրբաթ օրը Թվիթերում արձագանքելով Իսրայելի ԱԳ նախարարի  հայտարարությանը, գրել է. «Իսրայելի անօրինական ռեժիմն իր անօրինական ատոմային ռումբերով և NPT- ին միանալուց հրաժարվելով, կրկին սպառնում է Իրանին, որը NPT- ի անդամ է և ունի աշխարհում ամենաշատ ստուգված միջուկային ծրագիրը»:

Խաթիբզադեն հավելել է. «Արեւմուտքի այս սիրելին սովոր է  կաշառք տալուն, սակայն աշխարհը հասկացել է այդ ռեժիմի ապակայունացնող բնույթը»:

Իրանի արտգործնախարարության խոսնակը նշել է. «Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այս մեղադրանքներին»:

Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ով մեկնել էր Մոսկվա, Իրանին մեղադրել է միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ:

Ուրբաթ օրը, 1Սպուտնիկ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Լապիդն ասել է. «Իրանը միջուկային զենք ձեռք բերելու եզրին է և պետք է իմանա, որ այդ քայլն  (Իսրայելի կողմից) անպատասխան չիմնա»: