Ամիր Աբդուլլահյան. Իրանի կառավարության հստակ քաղաքականությունն է տնտեսությունը չկապել ՀԳՀԾ-ի հետ
Իրանի արտգործնախարարը հայտարարել է. «Իրանի կառավարության հստակ քաղաքականությունն է տնտեսությունը չկապել ՀԳՀԾ-ի հետ»:
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում, երեքշաբթի օրը հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Հաեյկո Մաասի հետ: Հանդիօպման ժամանակ, Աբդոլլահյանը նշել է, որ Իրանի նոր կառավարության հստակ քաղաքականությունը տնտեսությունը ՀԳՀԾ-ի հետ չկապելն է: նա հավելել է, որ Թեհրանը պատրաստ է ձևավորել հարաբերություններ` անկախ ՀԳՀԾ-ից:
Իրանի արտգործնախարարը հավելել է. «ԱՄՆ-ն պետք է իմանա, որ բոլոր փոխզիջումները մեկ անգամ տեղի են ունեցել ՀԳՀԾ-ի շուրջ բանակցություններում: Ուստի Վիեննայի բանակցությունները ոչ թե նոր համաձայնագրի համար են, այլ ապահովելու Միացյալ Նահանգների ամբողջական և երաշխավորված վերադարձը ՀԳՀԾ և 2231 բանաձևով ստանձնած պարտավորություններին»:
Ընդգծելով Վիեննայի բանակցությունների արդյունքի կարևորությունն ու անհրաժեշտությունն Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Իրանի ժողովրդի իրավունքն է ակնկալել, որ մյուս կողմերի անփութության պատճառով, ՀԳՀԾ-ով սահմանված շահերն ու տնտեսական օգուտներն այս անգամ երաշխավորվեն»:
Իրանի արտգործնախարարը հավելել է. «Ցավոք, ԱՄՆ ներկայիս վարչակազմն այսօր շարունակում է անօրինական պատժամիջոցներ կիրառելու Թրամփի վարչակազմի քաղաքականությունը»:
Գերմանիայի ԱԳ նախարարը հանդիպման ժամանակ ասել է, որ Բեռլինը հավատարիմ է ՀԳՀԾ-ին և բոլոր ջանքերը կգործադրի՝ այն պահպանելու և վերակենդանացնելու համար: