Իրանական ավտոմեքենաներն արտահանվելու են ԵԱՏՄ անդամ երկրներ
https://parstoday.ir/hy/news/iran-i151556-Իրանական_ավտոմեքենաներն_արտահանվելու_են_ԵԱՏՄ_անդամ_երկրներ
Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանը ստեղծելով համատեղ ավտոմոբիլային ընկերություն, ընդլայնել են տնտեսական երկկողմ համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2021 13:47 Asia/Tehran
  • Իրանական ավտոմեքենաներն արտահանվելու են ԵԱՏՄ անդամ երկրներ

Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ադրբեջանը ստեղծելով համատեղ ավտոմոբիլային ընկերություն, ընդլայնել են տնտեսական երկկողմ համագործակցությունը:

Բաքվից Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, տարեկան ավելի քան 2500 ավտոմեքենա է արտադրվելու Իրանի և Ադրբեջանի համատեղ ավտոարտադրող ընկերությունում «Եվրո 5» միջազգային չափանիշներին համապատասխան, որոնք կարող են մրցել այդ երկրում գտնվող արտասահմանյան նմանատիպ ավտոմեքենաների հետ:

Կատարված ծրագրումների համաձայն, Իրանի ու Ադրբեջանի համատեղ ավտոընկերության միջազգային չափանիշների ձեռքբերման արդյունքում կստեղծվի ավտոմատ մեքենաների և պահեստամասերի արտադրական գիծ: Նախատեսվում է ընկերության արտադրանքներն արտահանել եվրասիական երկրներ: