Ռուսաստան. Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությունը շահավետ է
(last modified Fri, 24 Sep 2021 14:13:24 GMT )
Սեպտեմբեր 24, 2021 17:43 Asia/Tehran
  • Ռուսաստան. Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցությունը շահավետ է

Շանհայի համագործակցության կազմակերպությունում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը շահավետ է համարում Շանհայի համագործակցության կազմակերպությանը Իրանի անդամակցության մասին անդամների որոշումը:

ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, անդրադառնալով Շանհայի կազմակերպության ամրապնդման ուղղությամբ Թեհրանի կարողությունների օգտագործման մասին ԻԻՀ նորընտիր նախագահ Էբրահիմ Ռայիսիի հայտարարությանը, Բախտիար Հեքիմովը շահավետ է բնութագրել կազմակերպության որոշումը:

Հեքիմովը նշել է, որ ռուսական կողմի համոզմամբ, Իրանն ակտիվորեն կմասնակցի  ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործընթացներին:

Շանհայի համագործակցության կազմակերպությունում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչն ասել է.«Մենք համոզված ենք, որ Իրանը «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծի և Հյուսիս-հարավ միջազգային ճանապարհի ակտիվ մասնակիցն է»:

Ռուս պաշտոնյան կոչ է արել ուշադրություն դարձնել Իրանի աշխարհաքաղաքական գերազանց դիրքին և Իսլամական Հանրապետության տնտեսական ու քաղաքական հնարավորություններին` Շանհայի համագործակցության կազմակերպությանը իր անդամակցությունն ընդունելու հարցում: