Ամիր Աբդոլլահյան. Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են
ԻԻՀ արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Իրանի միջուկային ծրագրի առաջընթացի վերաբերյալ մտահոգություններն անհիմն են»:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր- Աբդոլլահյանը շաբաթ օրը, Նյու Յորքում, ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ասել է. «Եվրոպական կողմեր, որոնք շահագրգռված են, որ Իրանը վերադառնա բանակցություններին, մտահոգված են, որ մեր ձեռնարկած քայլերի պատճառով մենք մի կողմ ենք դրել ՀԳՀԾ-ով ստանձնած մեր որոշ պարտավորությունները»:
Ամիր Աբդոլլահյանը նշել է. «Բանակցությունները կվերսկսվեն հնարավորինս շուտ, սակայն դրանք ոչ մի օգուտ չեն ունենա եթե շոշափելի արդյունքներ չապահովեն Իրանի համար»:
Իրանի արտգործնախարարը հավելել է. «Մենք վերադառնում ենք բանակցություններին, սակայն համաձայնության մյուս կողմերին ասել ենք, որ օգտագործեն այս հնարավորությունը և գործնականում ապացուցեն, որ ցանկանում են կատարել իրենց պարտավորությունները և ապահովեն Իրանի ժողովրդի իրավունքներն ու շահերը»:
Իրանի արտգործնախարարը Նյու Յորքում է՝ մասնակցելու ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ գագաթաժողովին: