ՇՀԿ-ին Իրանի անդամակցության արդյունքը շահավետ է երկու կողմերի համար
(last modified Sun, 26 Sep 2021 12:44:54 GMT )
Սեպտեմբեր 26, 2021 16:14 Asia/Tehran
  • ՇՀԿ-ին Իրանի անդամակցության արդյունքը շահավետ է երկու կողմերի համար

Իրանի Իսլամական խորհրդարանի էներգետիկայի հանձնաժողովի անդամն ընդգծել է. «Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցության արդյունքը շահավետ է երկու կողմերի համար»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Ռամազանալի Սանգդովինին ՇՀԿ-ին Իրանի անդամակցության մասին ասել է.«Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները կազմում են աշխարհի բնակչության ավելի քան 40 տոկոսը և Չինաստանը հանդիսանում է կազմակերպության հիմնական անդամը, աշխարհի զարգացող ուժը և Ամերիկայի հիմնական մրցակիցը տնտեսության ոլորտում»:

Նշելով,որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը լավ ներուժ է երկրում ներդրումները մեծացնելու համար,Սանգդովինին ասել է.«Իրանը փաստորեն գտնվում է հյուսիս-հարավ և արևմուտք-արևելք միջանցքի երթուղում և շատ երկրներ փորձել են արևմտյան Ասիայի տարածաշրջանում փոխարինել Իրանին, սակայն Իրանը շարունակում է մնալ կարևորագույն միջանցքը այս տարածաշրջանից Ասիա անցնելու համար»:

Անդրադառնալով որոշ  եվրոպական երկրների Իրանի առջև ստանձնած պարտավորությունների չկատարմանը, Սանգդովինին հավելել է.«Եվրոպական երկրները վերջին տարիներին ապացուցել են, որ վստահելի չեն Իրանի Իսլամական Հանրապետության շահերի ապահովման և ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու հարցում»: