Ամիր Աբդոլլահյան. Իրանը կարևորում է դիվանագիտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «Իրանը մեծ կարևորություն է տալիս դիվանագիտությանը»:
Նյու Յորքից վերադառնալուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարարն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Իրանը մեծ արժեք է տալիս դիվանագիտությանը, հարգանքին պատասխանում է փոխադարձ հարգանքով, իսկ բարի կամքին՝ բարի կամքով»:
Նշելով, որ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանը կառուցողական հնարավորություն էր, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Նստաշրջանի շրջանակում ես ունեցա ավելի քան 50 հանդիպում՝ քաղաքական առաջնորդների, դիվանագետների, փորձագետների և լրագրողների հետ, որոնց ընթացքում ներկայացրեցի Իրանի հավասարակշռված, դինամիկ և խելացի արտաքին քաղաքականությունը»:
Նյու Յորք կատարած այցի ընթացքում, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հանդիպել է տարբեր երկրների բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների հետ: հանդիպումների ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության, ՀԳՀԾ-ի, երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և Աֆղանստանի զարգացումների հետ կապված հարցեր: