Թեհրանը և Անկարան ընդգծել են տարածաշրջանում ներքին ուժերով անվտանգություն հաստատելու անհրաժեշտությունը
Իրանի և Թուրքիայի ներքին գործերի նախարարները տարածաշրջանում ներքին ուժերով անվտանգության հաստատումը համարել են երկու երկրների համատեղ պատասխանատվությունը:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի հետ հեռախոսազրույցում, նշելով, որ Իրանի 13 -րդ կառավարության քաղաքականությունը հարևան և բարիդրացիական հարաբերությունների խթանումն է, Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին հավելել է. «Իրանն ու Թուրքիան երկու կարևոր տարածաշրջանային տերություններ են, որոնք կարող են դերակատարություն ունենալ տարածաշրջանում կայունության և անվտանգության ահստատման գործում»:
Անդրադառնալով Իրանի ու Թուրքիայի պատմական, խորը, քաղաքակրթական և մշակութային հարաբերություններին, Իրանի ներքին գործերի նախարարը կոչ է արել մշակել երկու երկրների միջև համագործակցության զարգացման համատեղ ճանապարհային քարտեզ:
Վահիդին ասել է. «Իրանի և Թուրքիայի սահմանները մշակութային և տնտեսական փոխանակումների և համերաշխության սահմաններն են»:
Հեռախոսազրույցում Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, անդրադառնալով Իրանի և Թուրքիայի լավ և ծավալուն հարաբերություններին, ցանկություն է հայտնել ամրապնդել և զարգացնել երկկողմ համագործակցությունը: