Իրանի արտաքին առևտուրը 47 տոկոս աճ է արձանագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i151862-Իրանի_արտաքին_առևտուրը_47_տոկոս_աճ_է_արձանագրել
Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը հայտարարել է, որ երկրի արտաքին առևտրի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 տոկոսով և հասել 45 մլրդ դոլարի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2021 14:22 Asia/Tehran
  • Իրանի արտաքին առևտուրը 47 տոկոս աճ է արձանագրել

Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը հայտարարել է, որ երկրի արտաքին առևտրի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 47 տոկոսով և հասել 45 մլրդ դոլարի:

Անդրադառնալով իրանական 1400 թվականի առաջին կիսամյակում երկրի արտաքին առևտրի աճին, Իրանի մաքսատան գլխավոր տնօրեն Մեհդի Միր Աշրաֆին հավելել է.«Այս ընթացքում Իրանի ու աշխարհի տարբեր երկրների միջև փոխանակված ապրանքների քաշը կազմել է 79 մլն. 100 հազար տոննա»:

Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը հավելել է.«Այս ժամանակահատվոծում Իրանից արտահանվել է 21 մլրդ. 800 մլն. դոլար արժողությամբ 60 մլն. տոննա ապրանք, որը նախորդ տարվա համեմատությամբ քաշի առումով՝ 30, գնի առումով՝  61 տոկոս աճ է արձանագրել»:

Իրանի մաքսատան գլխավոր տնօրենը նշել է, որ Իրանի արտահանումների նպտակային կարևորագույն երկրներն են Չինաստանը, Իրաքը, Թուրքիան, ԱՄԷ-ն ու Աֆղանստանը: