Գեներալ Սաֆավի. Ոչ մի ուժ չի կարող հարձակվել Իրանի վրա
Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարի օգնական և գլխավոր խորհրդականը հայտարարել է. «Ոչ մի ուժ չի կարող հարձակվել Իրանի վրա»:
Նա հայտարարել է. «Իրանի ժողովուրդը և զինված ուժերն այնքան են հզորացել, որ տարածաշրջանից դուսր որևէ ուժ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, չի կարող որևէ քայլ ձեռնարկել ԻԻՀ դեմ, որը կարող է հանգեցնել զանգվածային ռազմական ագրեսիայի»:
«Իրանն առաջին ազդեցիկ ուժն է Արևմտյան Ասիայի տարածաշրջանի հավասարումներում, իսկ տարածաշրջանում անվտանգության և պաշտպանական հավասարումներում ԻԻՀ ուժը հզոր և ազդեցիկ է», - հավելել է նա:
Ռահիմ Սաֆավին հայտարարել է. «Ռազմածովային ուժերում մենք այսօր ունենք այնպիսի հզորություն, որ Իրանի ռազմավարական նավատորմը կարող է հատել Ատլանտյան օվկիանոսը և հասնել ռուսական Սանկտ Պետերբուրգ քաղաքի նավահանգիստ»: