ՇՀԿ անդամ երկրների շուկան պատրաստ է ընդունել իրանական ապրանքները
(last modified Fri, 01 Oct 2021 07:01:15 GMT )
Հոկտեմբեր 01, 2021 10:31 Asia/Tehran
  • ՇՀԿ անդամ երկրների շուկան պատրաստ է ընդունել իրանական ապրանքները

Իրանի առևտրի պալատի արտահանման հանձնաժողովի փոխնախագահը հայտարարել է. «Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների շուկան պատրաստ է ընդունել իրանական ապրանքներ»:

Մոհամմադ Ալի Մոհամմադ Միրզայանը հավելել է. «Շանհայի համագործակցության կազմակերպության Իրանի պաշտոնական անդամակցությունը կբարելավի առևտրային հարաբերությունները անդամ երկրների հետ և նրանց շուկաները բացել բացել Իրանի համար»:

Միրզայանը նշել է, որ ՇՀԿ-ին Իրանի պաշտոնական անդամակցությունը կնպաստի  Իրանի տնտեսական և առևտրային հատվածի վիճակի բարելավմահը,  հավելելով. «Անդամակցությունը կնվազեցնի անդամ երկրների միջև գործող մաքսատուրքերը և կբարձրացնի առևտրի ծավալները»:

2021 թվականի սեպտեմբերի 17 -ին, բոլոր անդամների համաձայնությամբ, Իրանը դարձավ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) իններորդ մշտական ​​անդամը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը, որն ունի համաշխարհային համախառն ներքին արդյունքի մոտ 25 տոկոսը, այն սակավաթիվ կազմակերպություններից է, որն ունի ժամանակակից տնտեսական և անվտանգություն-ռազմական բնույթ: